Ո՞վ ենք մենք
Երկար տարիների փորձ ունեցող հավաստագրված փաստաբաններ
«ԷԼ ԷՍ ԷՅ» իրավաբանական ընկերությունը, որի ամբողջական անվանումը «Իրավունքի և Ռազմավարության Խորհրդատուներ» է, արդեն ավելի քան 10 տարի մատուցում է իրավաբանական ծառայություններ: Այս տարիների ընթացքում ընկերությունը ամուր և բարձր դիրք է գրավել Հայաստանի փաստաբանական գրասենյակների շարքում։ Հաճախորդների մոտ վստահությունն ու բարձր վարկանիշը ընկերության գլխավոր արժեքներն են:
Որպես «ԵՎՐՈՊԱՅԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ» անդամ՝ «ԷԼ ԷՍ ԷՅ» ընկերությունը մատուցում է եվրոպական չափանիշներին համապատասխանող որակի իրավաբանական ծառայություններ:
Ընկերության տարբերանշանում պատկերված շախմատային ձին խորհրդանշում է հաճախորդների ներկայացման գործընթացում ոչ ստանդարտ և հնարամիտ քայլեր կատարելու գաղափարը՝ քայլեր, որոնք կարող են կտրուկ փոխել գործի ընթացքը հօգուտ հաճախորդի՝ այսպես կոչված «քայլ ձիով»:
«ԷԼ ԷՍ ԷՅ»-ն ունի որակյալ իրավաբանների մեծ թիմ, որոնք մասնագիտացած են իրավունքի տարբեր ոլորտներում և մատուցում են ծառայություններ իրավունքի գրեթե բոլոր ոլորտներում: Կորպորատիվ/բիզնես հաճախորդների մշտական սպասարկման համար մեր ընկերությունը տրամադրում է նաև հաշվապահական ծառայություններ, որոնք մատուցվում են հարկային հաշվառման ոլորտի լավագույն մասնագետների կողմից:
Մեր մասնագետները
Գործնական օրինակներ
LSA ընկերության փաստաբան Էդգար Այվազյանի հարցազրույցը` հանձնման (էքստրադիցիայի) հետ կապված խնդիրների վերաբերյալ
https://www.youtube.com/watch?v=dq61EvSXhdw
Կարդալ ավելին
Վարչական դատարանը վճռեց պարտավորեցնել ՊՆ-ին մեր վստահորդ զինվորական Ա. Ա-ին տրամադրել օրենքով հասանելիք բնակարանը
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեր գրասենյակի վստահորդ Ա.Ա.-ին բնակարան ձեռքբերելու նպատակով ֆինանսական աջակցություն էր տրամադրվել բնակարանի…
Կարդալ ավելին
Ուրախությամբ հայտնում ենք, որ LSA Law Firm-ը Legal 500 EMEA 2026 միջազգային վարկանիշի կողմից ճանաչվել է, որպես Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություն։
Ուրախությամբ հայտնում ենք, որ LSA Law Firm-ը Legal 500 EMEA 2026 միջազգային վարկանիշի կողմից ճանաչվել է, որպես Հայաստանի առաջատար իրավաբանական…
Կարդալ ավելին
Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանքի տակ պահելու պահանջով դատախազի բողոքը մերժվեց, իսկ օրեր անց մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Ինչպես արդեն հայտնել էինք, 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ…
Կարդալ ավելին
