Home / Cases / Քաղաքացիական գործ / Մեր փաստաբանների ջանքերի շնորհիվ արդարացված մեղադրյալը…

Մեր փաստաբանների ջանքերի շնորհիվ արդարացված մեղադրյալը ստացավ նաև դրամական փոխհատուցում 40 օր տևողությամբ արգելանքի տակ գտնվելու համար:


A
admin
31 Հուլիսի, 2024 1 min read
Share in f @ ⌘
40_Days_of_House_Arrest

ՀՀ դատաիրավական պրակտիկայում աստիճանաբար ձևավորվել է կայուն պրակտիկա՝ քրեական վարույթով արդարացված անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Մոտ երկու տարի առաջ քրեական գործով արդարացված մեր վստահորդ Ռ.Փ.-ն շուրջ 40 օր գտնվել էր կալանքի տակ, մի քանի ամիս կիրառվել էր խափանման միջոց բացակայելու արգելքը, բացի դրանցից՝ նրա տանը կատարվել էր նաև խուզարկություն՝ այդ կերպ սահմանափակելով բնակարանի անձեռնմխելիության նրա իրավունքը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ, Ռ.Փ.-ի խախտված իրավունքների վերականգնման համար որպես փոխհատուցում որոշել է ՀՀ-ից բռնագանձել 1.100.000 ՀՀ դրամ (տես քաղաքացիական գործ թիվ ԵԴ/45347/02/21): Հատկանշական է, որ դատարանը դրամական փոխհատուցում է սահմանել նաև անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակմամբ պատճառած վնասի համար:

Շնորհակալություն դատավոր Տիգրան Գրիգորյանին՝ քրեական վարույթներով անձի խախտված իրավունքների վերականգնման պրակտիկայի զարգացման գործում արժեքավոր ներդրում կատարելու համար:

Ա
Teammate

Արսեն Սարդարյան

Կառավարող գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Արսեն Սարդարյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկերը: 2014թ․-ին հիմնադրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն, բացառությամբ 2016թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի փետրվար ամիսը, քանի որ այդ ժամանակահատվածում Ա.Սարդարյանը աշխատել է որպես…

Contact us

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.