Home / Cases / Քրեական գործ / Վճռաբեկ դատարանը մերժեց ՀՀ Գլխավոր դատախազ…

Վճռաբեկ դատարանը մերժեց ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը ընդդեմ մեր վստահորդի Ռ.Խ-ի «LSA»-ը իր հերթական հաղթանակը գրանցեց այս անգամ Վճռաբեկ դատարանի թիվ 48/10.06.2021 որոշմամբ


A
admin
16 Հոկտեմբերի, 2024 1 min read
Share in f @
Cassation-by-Decision-No-48-10.06.2021

Դեռևս 2021 թվականի հունիսի 10-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ բավարարվել էր՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը մեր վստահորդի նկատմամբ Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու թույլտվություն տրամադրելու վերաբերյալ:

Համաձայն չլինելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշման հետ՝ փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Գայանե Պապոյանի կողմից այն բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան և 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ բողոքը բավարարվել էր դատավոր Ա.Բեկթաշյանի կողմից, բեկանվեր էր Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի որոշումը և մերժվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի միջնորդությունը:

Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ Գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք:

Շուրջ երկու տարի տևած քննության արդյունքում Վճռաբեկ դատարանն այս տարվա սեպտեմբերի 15-ի որոշմամբ մերժեց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի բողոքը, օրինական ուժի մեջ թողնելով պաշտպաններ՝ Արսեն Սարդարյանի և Գայանե Պապոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի արդյունքում կայացված Վերաքննիչ դատարանի որոշումը՝ տալով արժեքավոր և նախադեպային նշանակության որորշում: (Տես՝ թիվ 48/10.06.2021 որոշումը հետևյալ հղումով՝ https://www.cassationcourt.am/decisions/ )

Ա
Teammate

Արսեն Սարդարյան

Կառավարող գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Արսեն Սարդարյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկերը: 2014թ․-ին հիմնադրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն, բացառությամբ 2016թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի փետրվար ամիսը, քանի որ այդ ժամանակահատվածում Ա.Սարդարյանը աշխատել է որպես…

Contact us

Cart

No products in the cart.