30.11.2023թ.-ին «LSA» փաստաբանական գրասենյակը արձանագրել է հերթական հաջողությունը: 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվող, տևական ժամանակ կալանքի տակ գտնվող մեր պաշտպանյալ Հ.Ս-ի նկատմամբ դատարանի որոշմամբ կիրառվել է խափանման միջոցների համակցություն՝ տնային կալանք, գրավ, երաշխավորություն և վերջինս ազատ է արձակվել արգելանքից: Շնորհակալ ենք դատավոր Մանվել Շահվերդյանին օբյեկտիվ և արդարացի դատական ակտ կայացնելու համար:
Քրեական գործ
Մրտ 26, 2026
Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանքի տակ պահելու պահանջով դատախազի բողոքը մերժվեց, իսկ օրեր անց մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Ինչպես արդեն հայտնել էինք, 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ…
Կարդալ ավելին
