Վիգեն
Մալխասյան

Ֆինանսական խորհրդատու
Վիգեն Մալխասյան

Վիգեն Մալխասյանը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում հանդիսանում է ֆինանսական, առևտրային և իրավաբանական հարցերով հրավիրյալ խորհրդատու:

Մասնագիտացած է բիզնեսի ռազմավարական պլանավորում, ձեռնարկությունների բիզնես գործընթացների օպտիմալացում և կառավարում, ֆինանսական պլանավորում, ճգնաժամային կառավարում, ծրագրի/ պրոյեկտ կառավարում, միջազգային և տեղական առևտրային գործարքներ, միջազգային մուլտիմոդալ բեռնափոխադրումներ, ներմուծման և արտահանման գործընթացների և մաքսազերծման օպտիմալացում, կարճաժամկետ և երկարաժամկետ ներդրումային ծրագրեր, որակի կառավարում, ընդհանուր որակի կառավարում- ձեռնարկության կառավարման ասպեկտը որպես ամբողջություն:

Վիգեն Մալխասյանը 1999թ. մինչև 2024թ. աշխատել է «ՌՈՒՍԱԼ Արմենալ» ՓԲԸ-ում, զբաղեցրել է տարբեր տնտեսական կարևորություն ունեցող հաստիքներ, այդ թվում՝ մատակարարման բաժնի պետ, Կոմերցիոն տնօրեն և այլն:

Վիգեն Մալխասյանը 2009թ.-ին ավարտել է  Ռուս – Հայկական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, ստացել մագիստրոսի աստիճան:

Մինչ այդ ավարտել է Ռուս – Հայկական (Սլավոնական) համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը և ստացել տնտեսագետի մասագիտությամբ դիպլոմ:

Մասնակցել է «Սկոլկովո» կառավարման դպրոցի մասնագիտական դասընթացներին Մոսկվա քաղաքում՝ ստացել համապատասխան վկայական: Մասնակցել է Ռիսկերի կառավարման ծրագրի վկայագիր (Global Association of Risk Professionals) մասնագիտական դասընթացներին՝ ստացել համապատասխան վկայական:

Գերազանց տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Մասնագիտացում

Գործունեության ոլորտներ

Դատարանային և դատական ​​փորձը հաճախորդներին տրամադրում է ռազմավարական տեսլական, ուժեղ պաշտպանություն և գործերի գնահատման և լուծման եղանակի հստակ պատկերացում։

Ներդրումային Աջակցություն Հայաստանում

Հայաստանում ներդրումներ կատարելը խոստումնալից հնարավորություններ է առաջարկում մի շարք ոլորտներում, ինչպիսիք են անշարժ գույքը, էներգետիկան, գյուղատնտեսությունը, հյուրանոցային ոլորտը, տեխնոլոգիաները և արդյունաբերական զարգացումը։ Սակայն, առանց պատշաճ իրավական ուսումնասիրության և գործարքների վերահսկողության, նույնիսկ ամենագրավիչ ներդրումը կարող է պարունակել անսպասելի ռիսկեր։ LSA-ում մենք…

Դիտել փորձը

Հաշվապահություն և ֆինանսներ

Ինչո՞վ են առանձնանում մեր հաշվապահական ծառայությունները Հայաստանում գործող այլ ընկերությունների նույն ծառայություններից։ Պարզապես մեր թիմում ներգրավված են ոչ միայն սերտիֆիկացված հաշվապահներ, այլև փորձառու իրավաբաններ, ովքեր միահամուռ ուժերով կպաշտպանեն Ձեր ֆինանսական և իրավական շահերը։ Նման հզոր թիմի շնորհիվ Դուք հնարավորություն եք…

Դիտել փորձը

Կորպորատիվ սպասարկում

Մեր իրավաբանական ընկերությունը տրամադրում է համապարփակ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ տարբեր ոլորտներում գործող կազմակերպություններին։ Մենք աջակցում ենք բաց և փակ բաժնետիրական ընկերություններին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին, արտադրական կոոպերատիվներին, անհատ ձեռնարկատերերին, հիմնադրամներին և հասարակական կազմակերպություններին՝ առաջարկելով շարունակական իրավաբանական և հաշվապահական լուծումներ։ Մեր…

Դիտել փորձը
Վերջին դեպքերը

Վերջին դեպքերի արդյունքները

Պաշտպանության համար կարևորագույն դեր խաղացին ընտրված վերջին գործերը՝ նախնական դատական ​​​​միջոցառումները, վերաքննիչ բողոքների մերժումը և կալանքից ազատ արձակումը։

Մեր մասնագետները

Մասնագիտական ​​​​թիմ

LSA իրավաբանական ընկերության թիմը կազմված է բարձր որակավորում ունեցող փաստաբաններից և իրավաբան մասնագետներից, ովքեր կրքոտ են մեր հաճախորդների իրավունքների պաշտպանության հարցում։

Cart

No products in the cart.