Մեր գրասենյակի վստահորդ Ա.Գ.-ն դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով վերականգնել իրեն պատկանող բնակելի տան և դրա համար առանձնացված հողամասի հողհատկացման հիմքերը: Սահմանված ժամկետում Երևանի քաղաքապետից այդպես էլ պատասխան չստանալով՝ փաստաբան Էդգար Այվազյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան: Վարչական դատարանը 2025թ. ապրիլի 7-ին, քննելով հայցադիմումը, ամբողջությամբ բավարարել է այն՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետին տրամադրել մեր վստահորդի սեփականության իրավունքը վերականգնելու վերաբերյալ որոշումը /վարչական գործ թիվ ՎԴ/7416/05/24/:
Շնորհակալ ենք դատավոր Աղասի Դարբինյանին՝ արդարացի և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար:
Վարչական գործ
Մրտ 31, 2026
Վարչական դատարանը վճռեց պարտավորեցնել ՊՆ-ին մեր վստահորդ զինվորական Ա. Ա-ին տրամադրել օրենքով հասանելիք բնակարանը
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով մեր գրասենյակի վստահորդ Ա.Ա.-ին բնակարան ձեռքբերելու նպատակով ֆինանսական աջակցություն էր տրամադրվել բնակարանի…
Կարդալ ավելին
