2024 թվականի դեկտեմբեր ամսին մեր գրասենյակ էր դիմել մեղադրյալ Շ.Ս.-ն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իր վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։
Նախքան մեր գրասենյակ դիմելը քրեական վարույթով Շ.Ս.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործության, այն է՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալու համար, իսկ նրա նկատմամբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանությունը մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից ստանձնելուց շուրջ 20 օր անց մեղադրյալի շահերի պաշտպանությանն ուղղված դատավարական գործողությունների և դատական ակտի բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ:
Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Անի Մարտիրոսյանին՝ արդարացի դատական ակտ կայացնելու համար:

Ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանքի տակ պահելու պահանջով դատախազի բողոքը մերժվեց, իսկ օրեր անց մեր վստահորդի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն
Ինչպես արդեն հայտնել էինք, 2026 թվականի փետրվար ամսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ…
Կարդալ ավելին


