Home / Blog / Քրեական գործ / Դատարանը մերժեց առանձնապես խոշոր չափով հարկեր…

Դատարանը մերժեց առանձնապես խոշոր չափով հարկեր վճարելուց խուսափելու մեջ մեղադրվող մեր վստահորդին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը


A
Author
25 Ապրիլի, 2025 1 min read
Share in f @

24.04.2025թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, նախագահության դատավոր Տաթևիկ Մուրադյանի, քննարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ մեղադրվող, մեր վստահորդ Վ.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նախաքննական մարմնի միջնորդությունը, մերժել է այն` կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ:

Միջնորդության քննարկումը տևել է մի քանի ժամ, որի ընթացքում Դատարանը բավականին մանրամասնությամբ քննության է առել մեղադրանքի և պաշտպանական կողմերի փաստարկները` իրականացնելով որակյալ ու օրինակելի արդարադատություն, որի համար շնորհակալություն ենք հայտնում Դատավոր Տ.Մուրադյանին:

Շնորհակալ ենք նաև քննիչ Սարգիս Առաքելյանին` դատարանում ցուցաբերած իրավական առողջ մրցակցության, մասնագիտական ու մարդկային որակների և սեփական միջնորդությունը պաշտպանելու նպատակով ցուցաբերած մասնագիտական համառության համար:

Այս գործով պատրաստվում ենք վիճարկել նաև ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների կողմից կազմվող` «Տեղեկանք նախնական հաշվարկի մասին» անվանմամբ փաստաթղթի հիման վրա անձին մեղադրելու և ՊԵԿ ծառայողների կողմից տնտեսվարող սուբյեկտից համակարգիչներ ու փաստաթղթեր «վերցնելու» արատավոր պրակտիկայի իրավաչափությունը: Վիճարկման արդյունքների վերաբերյալ հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ:

Գ
Teammate

Գուրգեն Ներսիսյան

Գործընկեր, Փաստաբան

Գուրգեն Ներսիսյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Նա մասնագիտացված է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Փաստաբանի ճանապարհը «Էլ Էս Էյ» իրավաբանական…

Contact us

Cart

No products in the cart.