Home / Blog / Քրեական գործ /  Ծանր հանցանքի համար մեղադրվող մեր վստահորդ Դ․Ա․-ի…

 Ծանր հանցանքի համար մեղադրվող մեր վստահորդ Դ․Ա․-ի նկատմամաբ մեղադրանքը փոխվեց ոչ մեծ ծանրության մեղադրանքի


A
Author
31 Հոկտեմբերի, 2025 1 min read
Share in f @

Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ Դ.Ա.-ի նկատմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում մեղադրանք էր ներկայացվել թմրամիջոցի ապօրինի իրացման /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մաս/ համար, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը: Քրեական վարույթի օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում քննչական մարմինը և դատախազությունը փոխել են Դ.Ա.-ին ծանր հանցանքի համար ներկայացված մեղադրանքը` վերջինիս մեղադրանք ներկայացնելով ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մաս/:

Շնորհակալ ենք վարույթն իրականացնող քննիչին և հսկող դատախազին օբյեկտիվ քննության համար:

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.