Home / Blog / Քրեական գործ / Արհեստավարժ պաշտպանություն, սկզբունքային դատավոր և մեղադրյալին…

Արհեստավարժ պաշտպանություն, սկզբունքային դատավոր և մեղադրյալին կալանավորելու մերժված միջնորդություն


A
admin
5 Փետրվարի, 2024 1 min read
Share in f @
professional-defense

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և անցման դեպքերի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթով մեր վստահորդ, հիշյալ նախարարության ստորաբաժանման ղեկավար Ա.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանի 01.02.2024թ. որոշմամբ մերժվել է և մեղադրյալի նկատմամբ ընտրվել է «տնային կալանք» խափանման միջոցը:

Թեև դժվարությամբ, բայց սկզբունքային դատավորների շնորհիվ (Դատավոր՝ Սուրեն Խաչատրյան) հաջողվում է դատական պրատիկայում վերահաստատել այն պնդումը, որ խափանման միջոց կալանքը դատավարական հարկադրանքի ծայրահեղ միջոց է և կարող է կիրառվել միայն այլընտրանքային խափանման միջոցների անբավարարության դեպքում:

Cart

No products in the cart.