Home / Blog / Քրեական գործ / Կալանքի տակ գտնվող մեր օտարերկրացի վստահորդն…

Կալանքի տակ գտնվող մեր օտարերկրացի վստահորդն ազատվեց կալանքից և դատապարտվեց տուգանքի


A
Author
14 Հոկտեմբերի, 2025 1 min read
Share in f @

2025 թվականի հոկտեմբեր ամսին մեր գրասենյակ էր դիմել օտարկերացի Յ.Կ.-ն՝ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված և մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։

Նախքան մեր գրասենյակ դիմելը քրեական վարույթի նախաքննության ընթացքում Յ.Կ.-ին մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (կեղծ փաստաթուղթ օգտագործելը) և 469-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելը) նախատեսված հանցագործությունների համար, իսկ նրա նկատմամբ որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:

Քրեական գործով մեղադրյալի պաշտպանությունը մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի կողմից ստանձնելուց կարճ ժամանակ անց՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ավարտվեց Յ.Կ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը:

Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության և դատարանի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ նախնական դատալսումների ժամանակ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է վարչական հսկողությամբ և բացակայելու արգելքով, և նա ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում: Բացի այդ, նույն օրը հրապարակված դատավճռով դատարանը Յ.Կ.-ի նկատմամբ որպես հիմնական պատիժ է նշանակել տուգանքը, և հաշվի առնելով ավելի քան 50 օր նախնական կալանքի տակ գտնվելու հանգամանքը, նրան ազատել է այդ պատժի կրումից:

Շնորհակալ ենք դատավոր Հարություն Մանուկյանին՝ օրինական դատավարություն անցկացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար:

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Cart

No products in the cart.