Home / Blog / Քրեական գործ / Դոմինիկյան հանրապետության քաղաքացին ազատվեց կալանքից պաշտպանի…

Դոմինիկյան հանրապետության քաղաքացին ազատվեց կալանքից պաշտպանի միջնորդության հիման վրա


A
Author
23 Սեպտեմբերի, 2025 1 min read
Share in f @
Gurgen

Կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելու մեջ մեղադրվող` Դոմինիկյան Հանրապետության քաղաքացի Յ.Կ.-ի նկատմամբ դեռևս 18.08.2025թ. ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկամսյա կալանքը:

«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններին դիմելուց հետո 10.09.2025թ. դատարան էր ներկայացվել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերանայելու միջնորդություն, որի կապակցությամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը /դատավոր Մարտին Արզումանյան/ վարույթ էր հարուցել և 17.09.2025թ. որոշմամբ մեղադրյալն ազատվել էր կալանքից:

Օտարերկրյա քաղաքացիների հետ կապված գործերով արդարադատության որակը օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետությունը գնահատելու ցուցիչներից է և սույն գործով Դատարանը, իր անաչառ վերաբերմունքով ու արդարացիությամբ բարձր նշաձողի վրա պահեց Հայաստանի Հանրապետության վարկը:

Գ
Teammate

Գուրգեն Ներսիսյան

Գործընկեր, Փաստաբան

Գուրգեն Ներսիսյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Նա մասնագիտացված է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Փաստաբանի ճանապարհը «Էլ Էս Էյ» իրավաբանական…

Contact us

Cart

No products in the cart.