Home / Blog / Քրեական գործ / LSA գրասենյակի հաղթանակների շարքը. թվով 4…

LSA գրասենյակի հաղթանակների շարքը. թվով 4 մեղադրյալների կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով


A
Author
22 Նոյեմբերի, 2024 1 min read
Share in f @

2024 թվականի հունիսից մինչև նոյեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ են դիմել միևնույն քրեական գործով անցնող օտարերկրյա քաղաքացիներ Բ.Ֆ.-ն, Ֆ.Է.-ն, Է.Ֆ.-ն և Մ.Օ.-ն՝ իրենց շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։

Նշված քրեական գործով մեղադրյալներին մեղադրանք էր ներկայացված ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այն է՝ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար:

Մեղադրյալների նկատմամբ 2024 թվականի հունվարից հայտարարված է եղել հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը: Նրանցից Բ.Ֆ.-ն 2024 թվականի ապրիլին, իսկ Մ.Օ.-ն 2024 թվականի հոկտեմբերին հայտնաբերվել են և վերցվել արգելանքի, իսկ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատվել է:

Քրեական գործով մեղադրյալների պաշտպանությունը մեր Գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Արփինե Գևորգյանի կողմից ստանձնելուց օրեր անց ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցով:

Ա
Teammate

Արփինե Գևորգյան

Կորպորատիվ բաժնի իրավաբան, Փաստաբան

Արփինե Գևորգյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության փաստաբան։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ կորպորատիվ իրավունքի ոլորտում` մասնավորապես իրականացնում է՝ առևտրային ընկերությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացի իրավաբանական ապահովում, այն է՝ կանոնադրությունների, բաժնետերերի միջև պայմանագրերի, աշխատանքային պայմանագրերի և…

Contact us

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Cart

No products in the cart.