Home / Blog / Քաղաքացիական գործ / ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հաստատեց մեր վստահորդի…

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը հաստատեց մեր վստահորդի կողմից գույքի ձեռքբերման օրինական լինելը


A
Author
2 Մայիսի, 2025 1 min read
Share in f @

ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցադիմումը` Նաիրի համայնքում գտնվող հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին, 2025թ. ապրիլի 28-ին կայացրած վճռով որոշեց այն բավարարել միայն մասնակի հետևանքների մասով ամբողջությամբ մերժելով այն: Մասնավորապես. Դատարանն իրավացիորեն արձանագրել է, որ չնայած աճուրդի անվավեր ճանաչվելուն, մեր վստահորդ Ա.Թ.-ն հողամասը ձեռք է բերել օրինական կարգով, նա հանդիսացել է բարեխիղճ, ուստի նրա կողմից տվյալ գույքի հետագա ձեռքբերումը և նրա անվամբ սեփականության իրավունքի գրանցումը չեն կարող անվավեր ճանաչվել /քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0172/02/23/: Շնորհակալ ենք դատավոր Լիլի Դրմեյանին` մանրամասն պատճառաբանված և արդարացի դատական ակտի կայացման համար:

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.