Home / Blog / Վարչական գործ / ՀՀ վարչական դատարանում նոր քննության արդյունքներով…

ՀՀ վարչական դատարանում նոր քննության արդյունքներով մեր կողմից ներկայացված հայցը բավարարվեց


A
Author
26 Նոյեմբերի, 2024 1 min read
Share in f @

Նախկինում հայտնել էինք ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մեր գրասենյակի կողմից  ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել է և գործն ուղարկել նոր քննության: Եվ ահա, ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Սանթրոսյանի, նոր քննության արդյունքներով բավարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի դեմ մեր գրասենյակի փաստաբան Վահե Մնացականյանի ներկայացրած հայցը և արձանագրել, որ անկախ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում լինելուց, հողամասի նկատմամբ Կադաստրի կոմիտեի սխալ պետական գրանցման հետևանքով խախտվել են մեր վստահորդների իրավունքները /վարչական գործ թիվ ՎԴ/5715/05/20/: Դատարանում մեր վստահորդների շահերը ներկայացրել են փաստաբաններ Վահե Մնացականյանը և Էդգար Այվազյանը:

Cart

No products in the cart.