Home / Cases / Քրեական գործ / LSA գրասենյակի հերթական հաղթանակը, կալանքը փոխարինվեց…

LSA գրասենյակի հերթական հաղթանակը, կալանքը փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցով


A
admin
17 Փետրվարի, 2024 1 min read
Share in f @ ⌘
andranik-Mnatsakanyan-Arsen-Sardaryan

2024 թվականի հուլիս ամսին մեզ էր դիմել մեղադրյալ Ա.Հ.-ն իր դեմ քննվող քրեական գործի շրջանակներում իր շահերի պաշտպանությունը ստանձնելու համար։

Նշված քրեական գործով մեղադրյալին մեղադրանք էր ներկայացված 2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 55 միլիոն ՀՀ դրամ արժողության խողովակներ խարդախությամբ հափշտակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 50 միլիոն ՀՀ դրամ արժողության աշտարակային կռունկներ յուրացման եղանակով հափշտակելու համար:

Մեղադրյալի նկատմամբ 2015 թվականից հայտարարված է եղել հետախուզում, իսկ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը: 2024 թվականի փետրվարին մեղադրյալը վերցվել է արգելանքի, իսկ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերահաստատվել է:

Քրեական գործով մեղադրյալի պաշտպանությունը մեր Գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի և Արսեն Սարդարյանի կողմից ստանձնելուց ընդամենը 15 օր անց մեղադրյալի շահերի պաշտպանությանն ուղղված միջնորդությունների և դատավարական գործողությունների արդյունքում մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել է այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ:

Ա
Teammate

Արսեն Սարդարյան

Կառավարող գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Արսեն Սարդարյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկերը: 2014թ․-ին հիմնադրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն, բացառությամբ 2016թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի փետրվար ամիսը, քանի որ այդ ժամանակահատվածում Ա.Սարդարյանը աշխատել է որպես…

Contact us

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Cart

No products in the cart.