Անդրանիկ
Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.
Արտոնագիր № 3558
Լեզուներ
Անգլերեն Ռուսերեն Հայերեն
Անդրանիկ Մնացականյան

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում:

Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել է որպես ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2017-2023 թվականներին աշխատել է որպես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2023-2024 թվականներին աշխատել է որպես ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2008թ.-ին ավարտել է Երևանի պետական պամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև համապատասխանաբար 2010թ.-ին և 2013թ.-ին մագիստրատուրան և ասպիրանտուրան։

2013թ․-ին` քրեական իրավունքի ոլորտում, պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Գիտական ատենախոսության թեման՝ «Խուլիգանության քրեաիրավական և կրիմինալոգիական հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»:

2012թ.-ին ավարտել է ՀՀ դատական դպրոցը՝ դատավորի թեկնածուների ուսումնական ծրագրով:

2017 թվականից մինչ օրս Արդարադատության ակադեմիայում վարում է դատավորների, դատախազների, ինչպես նաև դատավորի և դատախազի թեկնածուների համար նախատեսված դասընթացներ: Ունի մի շարք գիտական հրապարակումներ:

Դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ արժանացել է «2016թ․ լավագույն դատավոր» պատվավոր կոչմանը։

2021-2024 թվականներին հանդիսացել է նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային կոնֆերանսների, որոնք կայացել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Եվրոպայում:

2024թ.-ից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Մասնագիտացում

Գործունեության ոլորտներ

Դատարանային և դատական ​​փորձը հաճախորդներին տրամադրում է ռազմավարական տեսլական, ուժեղ պաշտպանություն և գործերի գնահատման և լուծման եղանակի հստակ պատկերացում։

Քրեական իրավունք

Տուժողի ներկայացուցչություն Վկայի շահերի ներկայացում Մեղադրյալի պաշտպանություն Մեր ընկերությունը տրամադրում է որակյալ իրավաբանական ծառայություններ քրեական իրավունքի ոլորտում Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և այլ քաղաքներում։ Մենք տրամադրում ենք մասնագիտական իրավաբանական օգնություն քրեական իրավունքի բոլոր ոլորտներում՝ ապահովելով մեր հաճախորդների իրավունքների…

Դիտել փորձը

Իրավական Աջակցություն Օտարերկրյա Քաղաքացիներին Հայաստանում

LSA-ն առաջարկում է համալիր իրավական պաշտպանություն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր ուղենիշ են փնտրում հայկական իրավական համակարգում։ Մեր ընկերությունը տրամադրում է անմիջական ներկայացուցչություն և ռազմավարական խորհրդատվություն իրավական հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, ներառյալ միգրացիոն գործընթացները, փախստականների և ապաստանի դիմումների հարցերը, արտաքսման վտանգները, քրեական…

Դիտել փորձը
Մեր մասնագետները

Մասնագիտական ​​​​թիմ

LSA իրավաբանական ընկերության թիմը կազմված է բարձր որակավորում ունեցող փաստաբաններից և իրավաբան մասնագետներից, ովքեր կրքոտ են մեր հաճախորդների իրավունքների պաշտպանության հարցում։

Cart

No products in the cart.