Home / Blog / Քրեական գործ / Հաղթանակ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող օտարերկրացի…

Հաղթանակ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող օտարերկրացի մեր 6 պաշտպանյալների գործով


A
Author
16 Ապրիլի, 2025 1 min read
Share in f @

Ինչպես արդեն հայտնել էինք 2024 թվականի հունիսից մինչև դեկտեմբեր ամիս ընկած տարբեր ժամանակահատվածներում մեր գրասենյակ էին դիմել միևնույն քրեական վարույթով անցնող թվով 6 օտարերկրյա քաղաքացիներ՝ Բ.Ֆ.-ն, Ֆ.Է.-ն, Է.Ֆ.-ն, Մ.Օ.-ն, Ի.Ժ.-ն և Ա.Ա.-ն, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխվել էր այլընտրանքային խափանման միջոցով՝ նրանց պաշտպանությունը մեր փաստաբանների կողմից ստանձնելուց օրեր անց: (Տե՛սեք այստեղ)
Ճիշտ ընտրված պաշտպանական մարտավարության, նախաքննություն իրականացնող ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և հսկողություն իրականացնող դատախազի ցուցաբերած օբյեկտիվ մոտեցման շնորհիվ մեղադրյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու, հանցավոր կազմակերպության ղեկավարի առաջադրանքով իրավաբանական անձ համարվող ընկերությունների ապօրինի գործունեությանն օժանդակելու և հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար) ներկայացված մեղադրանքները նախաքննության ավարտական փուլում հօգուտ մեղադրյալների փոփոխվել են՝ մեղադրանքներից հանելով ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքների կատարումը:
2025 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում համաձայնեցման վարույթի կիրառմամբ ավարտվեց վերը նշված անձանց վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը, որոնց շահերի պաշտպանությունը դատարանում իրականացնում էին մեր գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանը և Արսեն Սարդարյանը:
Հրապարակված դատավճռով դատարանը հաստատեց բանակցությունների արդյունքում դատախազի հետ կնքված համաձայնության արձանագրությունները և ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 1-ին մասով և 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մեր բոլոր 6 վստահորդների նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան:

Ա
Teammate

Անդրանիկ Մնացականյան

Գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Անդրանիկ Մնացականյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է քրեական իրավունքի ոլորտում: Փաստաբանի փորձառությունը «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունում սկսել է 2024թ․, մինչ այդ ունեցել է դատավորի աշխատանքի երկարամյա փորձառություն` մանավորապես 2013-2017 թվականներին աշխատել…

Contact us

Ա
Teammate

Արսեն Սարդարյան

Կառավարող գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Արսեն Սարդարյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկերը: 2014թ․-ին հիմնադրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն, բացառությամբ 2016թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի փետրվար ամիսը, քանի որ այդ ժամանակահատվածում Ա.Սարդարյանը աշխատել է որպես…

Contact us

Cart

No products in the cart.