Home / Blog / Քրեական գործ / Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ենթադրվող…

Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ենթադրվող երկու կոռուպցիոն հանցանքների դեպքերի առնչությամբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով դատախազը կայացրեց արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումներ՝ այսպիսով արդարացնելով մեր վստահորդին


A
admin
29 Օգոստոսի, 2024 1 min read
Share in f @
the-prosecutor-decided-not-to-prosecute-two-corruption-cases

14.05.2024թ. ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման ու դրանցով համայնքին էական գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքերի կապակցությամբ:

Հիշյալ քրեական վարույթի օրինականությունը հսկող դատախազի կողմից 01.08.2024թ. և 23.08.2024թ. կայացվել են մեր վստահորդի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ նրան վերագրվող արարքները նրա կողմից կատարված չլինելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Այսպիսով՝ մեր վստահորդը մինչդատական քրեական վարույթի շրջանակում արդարացվել է ամբողջությամբ:

Cart

No products in the cart.