Home / Cases / Քաղաքացիական գործ / Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի…

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերականգնեց մեր վստահորդի խախտված սեփականության իրավունքը՝ ժառանգված բնակարանի նկատմամբ


A
Author
25 Դեկտեմբերի, 2025 1 min read
Share in f @

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննված թիվ ԵԴ/57083/02/21 քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեր վստահորդի դեմ ներկայացված հայցը և հայցվորին ճանաչել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ` անվավեր ճանաչելով մեր վստահորդ Ա.Բ.-ի սեփականության իրավունքի ¾-ի պետական գրանցումը: Ինչպես նաև մերժել էր մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը գույքը ապօրինի տիրապետողին բնակարանից վտարելու վերաբերյալ։

Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանը: Եվ ահա, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ ամբողջությամբ բավարարել է ներկայացված բողոքը, մերժել է մեր վստահորդի դեմ ներկայացված հայցը` միաժամանակ բավարարելով մեր կողմից ներկայացված հակընդդեմ հայցը և վտարելով մեր վստահորդի սեփականությունը ապօրինի տիրապետող անձանց:

Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորներ Ս.Գրիգորյանին, Ա.Մխիթարյանին և Ն.Կարապետյանին` պատճառաբանաված և արդարացի դատական ակտի կայացման համար:

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.