Home / Blog / Քաղաքացիական գործ / Քրեական գործով արդարացված մեր վստահորդը Հայաստանի…

Քրեական գործով արդարացված մեր վստահորդը Հայաստանի Հանրապետությունից կստանա 2 200 000 ՀՀ դրամ փոխհատուցում


A
Author
10 Հոկտեմբերի, 2025 1 min read
Share in f @

ՀՀ դատաիրավական պրակտիկայում աստիճանաբար ձևավորվել է կայուն պրակտիկա՝ քրեական վարույթով արդարացված անձանց փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Մոտ չորս տարի առաջ արդարացված մեր վստահորդ Ա.Ղ.-ն 677 օր գտնվել էր կալանքի տակ, բացի այդ նրա տանը կատարվել էր խուզարկություն:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ Ա.Ղ.-ի խախտված իրավունքների վերականգնման համար որպես փոխհատուցում որոշել է ՀՀ-ից բռնագանձել 2.200.000 ՀՀ դրամ, որից 2.000.000 ՀՀ դրամը` ազատության իրավունքի խախտման համար փոխհատուցում, իսկ 200.000 ՀՀ դրամը` բնակարանի անձեռնմխելիության խախտման համար փոխհատուցում /տես քաղաքացիական գործ թիվ ԵԴ/66453/02/22/:

 Չնայած գտնում ենք, որ ազատության իրավունքի խախտման համար բավարարված փոխհատուցման չափը չի համապատասխանում խախտման բնույթին, և այդ կապակցությամբ բողոք ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան, ամեն դեպքում շնորհակալություն դատավոր Աշոտ Հովհաննիսյանին՝ քրեական վարույթներով անձի խախտված իրավունքների վերականգնման առումով պրակտիկայի զարգացման գործում արժեքավոր դատական ակտ կայացնելու համար:

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.