Home / Blog / Քրեական գործ / Դատարանը մերժեց մեր վստահորդի նկատմամբ կալանք…

Դատարանը մերժեց մեր վստահորդի նկատմամբ կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը


A
Author
30 Հունիսի, 2025 1 min read
Share in f @

 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, քննելով մեր գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանի և Էդգար Այվազյանի վստահորդ, ծանր հանցագործության /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մաս/ մեջ մեղադրվող Դ.Ա.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, մերժեց այն՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ` տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք:

Շնորհակալ ենք դատավոր Հարություն Մանուկյանին՝ հերթական անգամ օրինակելի դատավարություն անցկացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար: Նման դատավորների շնորհիվ է ձևավորվում պրակտիկա, որ անձին կալանավորելը պետք է ծայրահեղ միջոց լինի:

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.