ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից մեկը հայց էր ներկայացրել մեր վստահորդ Ե.Ս.-ի դեմ հատուցված ապահովագրական գումարի բռնագանձման պահանջով՝ հետդարձի պահանջի իրավունքի համաձայն: Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի կողմից Ե.Ս.-ի ներկայացուցչությունը ստանձնելուց և հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն ներկայացնելուց օրեր անց ապահովագրական ընկերությունը հրաժարվել է ներկայացված պահանջից /քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0951/02/24/: Այսպիսով՝ ապահովագրական ընկերությունների դեմ ֆիզիկական անձանց ներկայացուցչությունն իրականացնելու՝ մեր գրասենյակի հարուստ և արդյունավետ պրակտիկային ավելացավ ևս մեկ հաղթանակ:
Քաղաքացիական գործ
Փտր 19, 2026
ԱՎԵԼԻ ՔԱՆ 8.500.000 ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅՑՎՈՐԸ ԴԻՄԵԼ ԷՐ «LSA» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դեռևս 26.06.2024թ. հայցվոր Գ. Ն.-ն դիմել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պատասխանող Ն.Հ.-ից 8.551.728 ՀՀ դրամ գումար…
Կարդալ ավելին
