«Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերությունը ներկայացնում է նաև օտարերկյա իրավաբանական անձանց շահերը ինչպես վեճերի լուծման արտադատական փուլում, այնպես էլ ՝ ՀՀ դատարաններում։
Հերթական անգամ օտարերկյա դատական ակտի ճանաչման և կատարման թույլատրելու վերաբերյալ դիմումը երկու և ավելի անգամ վերադարձվում էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի կողմից՝ ձևական և տեխնիկական բնույթի պահանջներով, որոնք վերաբերում էին օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված փաստաթղթերի բովանդակությանը։ Բողոքարկելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական դատարանի դիմումը վերադարձնելու որոշումը վերաքննության կարգով, ի վերջո գրանցվեց հաջողություն և վերացվեց վերադարձի վերաբերյալ որոշումը։
Նման որոշման ընդունումը կարևոր է օտարերկյա քաղաքացիաիրավական սուբյեկտին իր իրավունքներն ու օրինական շահերը ՀՀ դատարաններում պաշտպանելու հնարավորությունից չզրկվելու համար, ինչը կարող է բացասական կերպով անդրադառնալ ՀՀ-ում գործող առևտրային սուբյեկտների և օտարերկյա առևտրային սուբյեկտների առևտրային հարաբերությունների վրա:

ԱՎԵԼԻ ՔԱՆ 8.500.000 ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՎ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅՑՎՈՐԸ ԴԻՄԵԼ ԷՐ «LSA» ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Դեռևս 26.06.2024թ. հայցվոր Գ. Ն.-ն դիմել էր ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` պատասխանող Ն.Հ.-ից 8.551.728 ՀՀ դրամ գումար…
Կարդալ ավելին



